Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա է հղել՝ կապված Գյումրիում Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշահամալիրի պղծման հետ։ Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա։ Այս մասին հայտնում է ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը։
Զախարովայի խոսքով՝ տեղի ունեցածը «պարզ խուլիգանություն չէ, այլ մեր երկրների ընդհանուր պատմության և պատմական հիշողության դեմ նպատակաուղղված հարձակում, ինչպես նաև Մեծ հաղթանակի նկատմամբ անարգանքի դրսևորում»։
«Իհարկե, մենք հայկական կողմին բողոքի նոտա ենք հղել»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։



















