Շառլ Միշելը ողջունել է հայ գերիների վերադարձը հայրենիք

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Twitter-ի իր էջում գրառում է կատարել 10 հայ ռազմագերիների հայրենադարձման վերաբերյալ։

«Ջերմորեն ողջունում ենք Բաքվի կողմից հայ 10 պատանդների ազատ արձակումը: Այդ որոշումը կայացվել է Բրյուսելում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ քննարկումների արդյունքում»,-գրել է նա:

Հիշեցնենք` այսօր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ՝ 10 ռազմագերիներ վերադարձան հայրենիք։