Վարչապետը աշխատանքից ազատել է Մարատ Բադալյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքից ազատել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Մարատ Բադալյանին։ Այս մասին տեղեկանում էնք պաշտոնական հաղորդագրությունից։

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝

Մարատ Բադալյանին ազատել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից»։