Չինաստանից Հայաստան է տեղափոխվել բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացնում է, որ մայիսի 14-ին պարետատան կազմակերպած երրորդ հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան է տեղափոխվել բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը, ներառյալ՝

✅Բժշկական պաշտպանիչ դիմակներ, արտահագուստ, ձեռնոցներ և ակնոցներ

✅Դեղամիջոցներ և լաբորատոր հումք կորոնավիրուսի աշխտորոշման թեստեր պատրաստելու համար

✅Ախտահանման սարքեր ու միջոցներ

✅Մոնիտորներ, մաքուր օդի մատակարարման սարքեր

✅Արհեստական շնչառության և թթվածնի սարքեր

📌Խմբաքանակի մեծ մասը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության պետական միջոցների հաշվին:

Հայաստան են փոխադրվել նաև ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի միջոցով ԵՄ և այլ միջազգային դոնորների նվիրատվությամբ ձեռք բերված, ՉԺՀ պետական մարմինների՝ ԱԳՆ-ի, Պեկինի և Սիանի քաղաքապետարանների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների նվիրաբերած բժշկական պարագաներն ու սարքավորումները:

Tigran Avinyan / Տիգրան Ավինյան-ի լուսանկարը:
Tigran Avinyan / Տիգրան Ավինյան-ի լուսանկարը: