Երևան-Գյումրի մարդատար գնացքը վրաերթի է ենթարկել գծերի վրա հայտնված քաղաքացուն

Երևան-Գյումրի մարդատար գնացքի տակ քաղաքացի է ընկել, ով տեղում մահացել է:

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այդ մասին հոկտեմբերի 30-ին տեղեկություն է ստացվել ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում:

Գնացքի կողմից վրաերթի ենթարկվածը կին է: