Factor.am -Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը «ԱՄՆ-ի կողմից միջազգային ահաբեկչության ակտ» է անվանել «Ալ Կուդս» ջոկատների հրամանատար, գեներալ Կասեմ Սուլեյմանիի սպանությունը:
Ինչպես տեղեկացում է ՏԱՍՍ-ը, այս մասին Twitter-ի իր էջում գրել է Իրանի ԱԳ նախարարը։ «Միջազգային ահաբեկչության ակտ է ԱՄՆ-ի կողմից՝ ուղղված գեներալ Սուլեյմանիի «սպանությանը»։ «Իսլամական պետության», «Ջեբհաթ ան Նուսրայի», «Ալ Քաիդայի» ու մյուսների դեմ պայքարող ամենաարդյունավետ ուժի գեներալին սպանած ակտը չափազանց վտանգավոր է և հիմար էսկալացիա է»,- գրել է Զարիֆը։
Նախարարը նաև ընդգծել է, որ գեներալի սպանության բոլոր հետևանքների համար պատասխանատվություն է կրելու ԱՄՆ-ն։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։