Պետք է առաջ մղել Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու գաղափարը. Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին։

Նա հիշեցրեց, որ Արդարադատության միջազգային դատարանի հունիսի 6-ի և փետրվարի կայացրած որոշումներով դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել իրեն հասու բոլոր միջոցները և երաշխավորել Լաչինի միջանցքով քաղաքացիների և բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։ 

«Դատարանը նշել է, որ իր որոշումները պարտադիր իրավական ուժ են առաջացնում Ադրբեջանի համար։ Այս որոշման բացահայտ արհամարհումը Ադրբեջանի կողմից այդ երկրի հայրենազրկման քաղաքականության բացահայտ դրսևորումն է, որովհետև նման քաղաքականություն իրագործող գործելակերպի առանձնահատկությունն է իրավական ուժ ունեցող որոշումների արհամարհումը»,- նկատեց նա։  

Այդ պատճառով, ըստ վարչապետի, պետք է անհոգնել առաջ մղել Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու գաղափարը, որովհետև հատկապես հիմա դա բացարձակ անհրաժեշտություն է։

«Բոլոր առումներով առաջնային խնդիրը մնում է ԼՂ հրատապ հումանիտար բեռների հասցեագրումը և նրանց մուտքի հնարավորության ապահովումը, և այս թեմայով մենք կշարունակենք մեր ամենօրյա աշխատանքը»,- շեշտեց Կառավարության ղեկավարը