«Ինքս ևս կհրաժարվեմ ծառայողական ավտոմեքենայից»․ վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների թիվը կտրուկ կկրճատվի

ՀՀ վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների թիվը կտրուկ կկրճատվի։ Ներկայիս 50-ի փոխարեն կմնան 7-ը։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի գրառումից։

Ըստ Աղաջանյանի, այս պահին իրենց կցված վարորդով ծառայողական ավտոմեքենաներից են օգտվում հետևյալ պաշտոնյաները.

– ՀՀ փոխվարչապետեր

– Վարչապետի աշխատակազմի ղեկավար

– ԱԱԽ քարտուղար

– Աշխատակազմի ղեկավարի տեղակալներ

– Աշխատակազմի վարչության պետեր

– Աշխատակազմին ենթակա գրասենյակների պետեր

– Վարչապետի խորհրդականներ

– Վարչապետի որոշ օգնականներ

«Փոփոխությունների արդյունքում իրենց կցված ծառայողական ավտոմեքենաներից կօգտվեն.

– Երկու փոխվարչապետերը

– ԱԱԽ քարտուղարը

Եվ վերջ

Ինքս ևս կհրաժարվեմ ծառայողական ավտոմեքենայից։

Վարորդներն արդեն ծանուցվել են ըստ օրենքի պահանջի»,-տեղեկացնում է վարչապետի աշխատակազմի ղեկավարը։