Ռուս քաղաքագետը Հայաստանը յուրօրինակ կամուրջ է համարում ԵԱՏՄ-Իրան հարաբերություններում

Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի կարծիքով՝ Հայաստանը ԵԱՏՄ-Իրան հարաբերություններում յուրօրինակ կապող կամրջի դեր ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին քաղաքագիտության թեկնածու, ՄՀՄՊԻ-ի (МГИМО) Միջազգային հետազոտությունների ինստիտուտի եվրատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Մարկեդոնովն ասել է Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ:

«ԵԱՏՄ-ի զարգացման, այսպես կոչված կովկասյան ուղղությունը, զարգացման որոշակի հեռանկարներ ունի: «Մեծ Եվրասիա» ծրագիրը ենթադրում է համագործակցություն նաև ԵԱՏՄ անդամ երկրների հարևանների հետ: Տվյալ համատեքստում դիտարկվում է նաև Իրանը, որի դեպքում Հայաստանը յուրօրինակ կապող կամրջի դեր ունի:

Այդ ծրագիրը կարող է կյանքի կոչվել միայն այն ժամանակ, երբ անվտանգային մի շարք հարցեր կկարգավորվեն: Այս պահին եվրասիական, ինչպես նաև տնտեսական ինտեգրացիայի համար կան որոշ մարտահրավերներ, ոչ միայն քաղաքական, այլև արտաքաղաքական, ինչպիսին է օրինակ պանդեմիան: Այն տարբերակում չի դնում՝ ով-ում կողմից է կամ ինչ սկզբունքների է դավանում՝ ինքնորոշում, թե տարածքային ամբողջականություն: Այն վնասում է բոլորին»,- նշեց Մարկեդոնովը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։