Էպիկական իրական պատմություն, որ պատմվում է առաջին անգամ

Էպիկական իրական պատմություն, որ պատմվում է առաջին անգամ
Էպիկական իրական պատմություն, որ պատմվում է առաջին անգամ

Տեսողական էֆեկտների վետերան Ռոջեր Կուպելյանը (Մատանիների տիրակալը եռագրություն, Կարիբյան ծովահենները սագա), «Էմմի» մրցանակի առաջադրված պրոդյուսեր Ուիլյամ Մարթենսը և մի շարք միջազգային փառատոնների մրցանակակիր պրոդյուսեր Սեդա Մելքոնին «Journey Pictures»-ից, միավորվել են ստեղծելու «Բյուզանդիայի արևելքը. Պատերազմի աստվածները և պատերազմող սրբերը» էպիկական փաստագրական մինի սերիալների շարքը:

Ռոջեր Կուպելյանի գրաֆիկական վեպից ոգեշնչված՝ գիտական և պատմական ուսումնասիրությունները կուղղորդեն դեպի կրոնի և քաղաքականության  հակամարտության իրական պատմությունը  Հռոմեական և Պարսկական կայսրությունների միջև, Քրիստոնեության ծնունդը և Հայկական թագավորությունը, որը առաջինը ընդունեց նոր կրոնը, որպես պետական:

Մասնավոր ֆինանսավորմամբ հունիսի 7-ին սկսվեց այս ֆիլմի արտադրությունը Հայաստանում: Գրասենյակը տեղակայված է «Թումոյում», որտեղ կենտրոնի սաներին տրվել է ֆիլմի ստեղծագործական խմբից ուսանելու հնարավորություն՝ օգնելով նկարահանումներին, ինչպես նաև որոշ էպիզոդներում մասնակցություն ունենալով որպես դերասաններ: Հայաստանում  նկարահանվող ֆիլմի մասը ղեկավարում է հայաստանաբնակ Արմեն Կուպելյանը Fugitive Studios-ից:

Աշխատանքների ավարտից հետո ֆիլմերի մինի շարքը կներկայացվի աշխարհին 2014-ի աշնանը: Ֆիլմի երաժշտությունը հեղինակելու է Սերժ Թանկյանը (Grammy մրցանակակիր, System of a Down խմբի մենակատար):

Այս մասին տեղեկացնում է  «Թումո» կենտրոնի մամլո հաղորդագրությունը:

© Medialab.am