«Այս տարիների ընթացքում արել ենք առավելագույնը». Միքայել Մինասյան (Տեսանյութ)

«Այս տարիների ընթացքում արել ենք առավելագույնը». Միքայել Մինասյան (Տեսանյութ)
«Այս տարիների ընթացքում արել ենք առավելագույնը». Միքայել Մինասյան (Տեսանյութ)

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել եւ տեսանյութ հրապարակել՝ ամփոփելով իր աշխատանքը եւ անդրադառնալով Հայաստան-Վատիկան հարաբերություններին։ Գրառումն ու տեսանյութը ներկայացնում ենք ստորեւ։

«Սիրելի՛ ընկերներ ու գործընկերներ,
Այսօր ավարտում եմ Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պարտականությունների կատարումը: Վատիկանում Հայաստանի առաջին ռեզիդենտ դեսպան լինելը մեծ պատիվ ու պատասխանատվություն էր ինձ համար: Այս տարիների ընթացքում արել ենք առավելագույնը hայ-վատիկանյան հարաբերությունների ամրապնդման, Հայաստանի շահի սպասարկման, մեր մշակույթի ու պատմության պահպանման և տարածման ուղղությամբ: 
Շնորհակալ եմ Հռոմի Սրբազան Քահանայապետին հայության ու Հայաստանի նկատմամբ ունեցած առանձնակի ջերմության և աջակցության համար: Շնորհակալ եմ Հայաստանի և Սուրբ Աթոռի իմ բոլոր գործընկներին արդյունավետ համագործակցության համար: Կհանդիպենք:
Հ.Գ. Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանության թիմը համառոտ ֆիլմ է պատրաստել, որում ամփոփված են մեր հնգամյա աշխատանքի ամենաարժեքավոր դրվագները»: