Որոշ օպերատորներ անքաղաքավարի նստած են եղել աթոռներին․ ԱԺ նախագահի խոսնակ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի խոսնակ Ծովինար Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր Ազգային ժողովի միջանցքում որոշ օպերատորներ անքաղաքավարի նստած են եղել աթոռներին և պատգամավորների ու ՀՀ ԱԺ նախագահի հանդեպ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել։

Դրա հետևանքով աթոռները միջանցքից հանվել են։ Այնուհետև լրագրողների և օպերատորների խնդրանքով նրանց ընդունել է ՀՀ ԱԺ նախագահը։ Հանդիպմանը նման վերաբերմունք դրսևորած օպերատորը ներողություն է խնդրել, ինչից հետո աթոռները վերադարձվել են իրենց տեղը»։