Ալեն Սիմոնյանը ներկա կգտնվի Ուրուգվայի նորընտիր նախագահի պաշտոնի ստանձնման արարողությանը


ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը կմասնակցի Ուրուգվայի նորընտիր նախագահ Լուիս Լակաժե Պոուի պաշտոնի ստանձնման արարողությանը:

«Ուրուգվայի նորընտիր նախագահ Լուիս Լակաժե Պոուի պաշտոնի ստանձնման արարողությանը մասնակցելու համար 2020թ. փետրվարի 28-ից մարտի 3-ը Մոնտեվիդեո կգործուղվի ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը»:

Այս մասին հայտնում է ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքը: