Պայքարել և ոտքի կանգնել. «5165» շարժման ներկայացուցիչներն այցելել են Գեղարքունիքի մարզ

«5165» շարժման ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավի 5-րդ օրը եղել են Գեղարքունիքի մարզում, այցելել են Գավառ և Մարտունի քաղաքներ, քաղաքացիներին ծանոթանացրել են քաղաքական ուժի նախընտրական ծրագրին: Քարոզարշավին քաղաքացիները զրուցել են շարժման հիմնադիրների հետ, սահմանել են մարզի համար կենսական նշանակության առաջնահերթությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը քաղաքացիների հետ անհատական հանդիպումների ժամանակ նշել է, որ պետք է ցույց տալ աշխարհին, որ պարտությունը մեզ չի կոտրել և մենք պատրաստ ենք պայքարել և ոտքի կանգնել:

«Մենք կարևորում ենք մարդու արհեստավարժությունն ու նվիրվածությունը հայրենիքին։ Ազգային պետության կառուցում և հզորացում հնարավոր է միայն այն դեպքում, եթե երկիրը կառավարում են ազգային նպատակներ ունեցող և այդ ամենն իրականացնելու կամք ունեցող նվիրյալներ»,-նշել է Տոնոյանը:

«5165» շարժումը նպատակ ունի համախմբել ազգային գաղափարախոսությամբ առաջնորդվող բոլոր կիրթ մարդկանց և ստեղծել կենսունակ պետություն։