Հայաստանն առաջին անգամ մասնակցում է Հացաբուլկեղենի և հրուշակեղենի «Artozyma» միջազգային ցուցահանդեսին: Ցուցահանդեսը կանցկացվի Հունաստանի Սալոնիկ քաղաքում` 2022 թվականի ապրիլի 2-ից 4-ը` Սալոնիկի Միջազգային ցուցահանդեսային կենտրոնում։
Այս մասին տեղեկացնում է Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը: Ըստ Դեսպանի ֆեյսբուքյան գրառման, ցուցահանդեսը տեղի է ունենում Detrop Boutique Show-ի հետ մեկտեղ, որը հյուրընկալում է Հունաստանի սննդի ու ըմպելիքի խոշոր ընկերությունների:
Ցուցահանդեսին կներկայացվի հայկական ապրանքների լայն տեսականի, այդ թվում՝ լեգենդար Արարատ կոնյակն, աշխարհահռչակ Զուլալը, հայկական Կարասն ու Արամե գինիներն, ինչպես նաև համրահայտ Զորահը՝ Bloomberg-ի վարկածով աշխարհի լավագույն 10 գինիներից մեկը:
«Կներկայացվեն նաև բազմակի մրցանակակիրներ` ինչպիսիք են` Կիլիկիա գարեջուրը, Ջերմուկ և Բժնի հանքային ջրերն, ինչպես նաև Նոյան Պրեմիում հյութերը և քաղցրավենիքները: Հույն սպառողին առաջին անգամ կներկայացվեն Արամաս ու Օշին գինիները: Հայաստանի մասնակցությունը ցուցահանդեսին կազմակերպված է Հունաստանի հունա-հայկական առևտրաարդյունաբերական պալատի կողմից, իսկ միջոցառումն անցկացվում է Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության հովանու ներքո։
Համաճարակի պատճառով խորհուրդ է տրվում մասնակիցների հետ հանդիպում կազմակերպելու նպատակով հաղորդագրություն ուղարկել Հունաստանի հունա-հայկական առևտրաարդյունաբերական պալատի էլեկտրոնային հետևյալ հասցեին՝ [email protected]»,-նշված է գրառման մեջ: