Երեւանում 30-ամյա ամուսինը ծեծի է ենթարկել 20-ամյա կնոջը. վերջինս հիվանդանոցում մահացել է. «Հայկական Ժամանակ»

Երեւանում նոյեմբերի 11-ին ամուսինը դաժան ծեծի է ենթարկել 20-ամյա կնոջը, ինչի արդյունքում կինը մահացել է:  

«Հայկական Ժամանակ»-ին հաջողվել է ճշտել, որ դեպքը տեղի է ունեցել Շենգավիթ վարչական շրջանում՝ «տեցի կրուգ» կոչվող տարածքում.  ստացած վնասվածքներից 20-ամյա կինը նոյեմբերի 12-ի գիշերը մահացել է:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից ի պատասխան «Հայկական Ժամանակ»-ի հարցին ասել են, որ նոյեմբերի 11-ին՝ ժամը 09:05-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ Արին բերդի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկից բուժօգնության է տեղափոխել 1998 թվականին ծնված Քրիստինե Ի.-ին: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տանը վիճաբանության ժամանակ 1988 թվականին ծնված Իլլարիոն Ն.-ն ձեռքերով հարվածել է կնոջը՝ պատճառելով վնասվածքներ: Նոյեմբերի 12-ին՝ ժամը 22:0-ին, Քրիստինե Ի.-ն գիտակցության չգալով հիվանդանոցում մահացել է:

30-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին եւ տվել բացատրությունը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: