Շենգավիթում կատարված սպանությունը բացահայտվեց թարմ հետքերով

Փետրվարի 11-ին, ժամը 18.35-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ կանչով Եղբայրության փողոցի 14 շենք մեկնած խումբը բնակարաններից մեկում հայտնաբերել է 60-ամյա տղամարդու դիակ՝ կրծքավանդակի ծակած-թափանցող վերքով. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ։

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (Սպանությունը) 1-ին մասի հատկանիշներով։ Քրեական գործի նախաքննության շրջանակում կասկածանքով ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել Արագածոտնի մարզի 22-ամյա մի բնակիչ։ Նա ձերբակալվել է:

Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է:

Նշանակվել է փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն: