Արցախի ՏԻմ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հայաստանյան ՀԿ-ներին պետբյուջեից  գումար հատկացվեց

Արցախի ՏԻմ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հայաստանյան ՀԿ-ներին պետբյուջեից  գումար հատկացվեց

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց կառավարության պահուստային ֆոնդից 33 մլն 680 հազար դրամ հատկացնել, որը կուղղվի Արցախում ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելությունների իրականացմանը։

Մասնավորապես, կառավարության նիստում նշվեց, որ այդ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացվելու է երկու ՀԿ-ների՝ 16 մլն 200 հազար դրամ Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ Ստեփանակերտի գրասենյակին, իսկ 17 մլն 480 հազար դրամ՝ Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնին։ 

«Սա շատ կարևոր որոշում եմ համարում և ինչպես հայտարարել եմ ՀՀ կառավարությունը և անձամբ ես համարում եմ, որ ՀՀ-ն պետք է հավելյալ երաշխիքների ստեղծմանն աջակցի, որպեսզի երաշխավորվի Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտումը։ Եվ սա այդ միջոցառումների ցանկի մեջ մտնող գործողություն է, որը ինչ-որ տեղ նաև աննախադեպ է»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 Նշենք, որ առաջին անգամ է, երբ ՀՀ պետական բյուջեից ՀԿ-ներին գումար է հատկացվում Արցախում դիտորդական առաքելություն իրականացնելու համար։