Հաջորդ շաբաթվանից քաղաքի բանուկ հատվածներում կլինեն շարժական թիմեր, որոնք կարող են պատվաստել ցանկացող քաղաքացիներին. Անահիտ Ավանեսյան

Հայաստանում արդեն մի քանի օր է՝ պատվաստանյութը հասանելի է 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացու: Այդ մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով, պատվաստումների կարգում փոփոխություններ են կատարվել՝ փորձելով հնարավորինս հեշտացնել դիմելու ձևերը:

«Սիրելի քաղաքացիներ անկախ ձեր կցագրված վայրից, կարող եք ձեր նախընտրած պոլիկլինիկայում հերթագրվել և ստանալ պատվաստանյութ: Հաջորդ շաբաթվանից կունենաք շարժական թիմեր, որոնք քաղաքի բանուկ տարածքներում տեղակայված կլինեն և ևս մեկ քայլ կմոտեցնեն պատվաստման հնարավորությունը մեր քաղաքացիներին», կառավարության նիստում հայտարարեց նախարարի պաշտոնակատարը: