Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնեց Խորվաթիա

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մեկնել է Զագրեբ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

Հայաստանի ազգային հավաքականը մայիսի 30-ին չարտերային թռիչքով մեկնեց Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբ, որտեղ կնախապատրաստվի Խորվաթիա-Հայաստան ընկերական հանդիպմանը։ Մեր ազգային ընտրանին Զագրեբ է մեկնել հետևյալ կազմով․

Դարպասապահներ

Դավիդ Յուրչենկո – «Ալաշկերտ»

Արման Ներսեսյան – ԲԿՄԱ

Գրիգոր Մելիքսեթյան – «Արարատ»

Պաշտպաններ

Անդրե Չալըշըր – «Սիլկեբորգ» (Դանիա)

Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»

Ալբերտ Խաչումյան – «Արարատ-Արմենիա»

Դավիթ Տերտերյան – «Արարատ-Արմենիա»

Հակոբ Հակոբյան – «Ուրարտու»

Ժոաո Արարատ Մոնրոյ – «Նոա»

Կիսապաշտպաններ

Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)

Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)

Ժիրայր Շաղոյան – ԲԿՄԱ

Կարեն Մուրադյան – «Արարատ»

Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»

Վբեյմար Անգուլո – «Արարատ-Արմենիա»

Հարձակվողներ

Արթուր Միրանյան – «Ուրարտու»

Կարեն Մելքոնյան – «Ուրարտու»

Տիգրան Բարսեղյանը, Վարազդատ Հարոյանը, Կամո Հովհաննիսյանը, Վահան Բիչախչյանը, Էդգար Բաբայանը և Սարգիս Ադամյանը հավաքականին կմիանան արդեն Խորվաթիայում։