«ՍԴ անդամները խաղաղությամբ տուն գնալու փոխարեն պատերազմ են հայտարարում ՀՀ-ին ու ժողովրդին». Կարապետ Բադալյան

Հեղինակ MediaLab

Փաստաբան Կարապետ Բադալյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է.

«Սահմանադրական դատարանի անդամները խաղաղությամբ տուն գնալու փոխարեն պատերազմ են հայտարարում Հայաստանի Հանրապետությանն ու ժողովրդին՝ շարունակելով իրենց ապօրինի գործունեությունը:

Միով բանիվ լծվել են բացառապես գլխավոր մեղադրյալի դիմումների հաջողմանը (ապօրինաբար վարույթ են ընդունել, մարդկանց ուշադրությունը շեղելու համար եվրոպաներ են ուղարկել՝ կարծիքներ ստանալու համար, իսկ ամենակարևոր հարցը “գաղտագողի” փորձում են տեղում լուծել), դրանով իսկ բացահայտելով իրենց միավորող ընդհանուր ընթացքն ու նպատակը:

Մարտի 1-ի գործով կանխակալ վերաբերմունք ունեցող և որոշ իմաստներով ու դեպքերում նաև ոճրագործությանը մասնակցություն բերած ՍԴ անդամներն այսօր՝ 2019 թվականի սեպտեմբերի 2-ին և վաղը փորձելու են «անձեռնմխելիության» ներքո ազատել քրեական հետապնդումից ու պատասխանատվությունից ինչպես գլխավոր մեղադրյալին, այնպես էլ իրենք իրենց:

Հույս չունենաք:

ՍԴ անդամների տվյալ կազմով ձեր որևէ ու ցանկացած որոշում ապօրինի է:

Հ.Գ. ՍԴ անդամների՝ դատավոր և, ընդհանրապես, լեգիտիմ չլինելու վերաբերյալ բոլոր նախկին փաստարկներս արդիական են և ուժի մեջ»: