Ամեն օր 10-12 բեռնատար մեքենա աղբ ու տիղմ է տեղափոխվում Երևանյան լճից (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ այս տարի գարնանը մեկնարկեց Երևանյան լճի լայնամասշտաբ մաքրումը:

Ընդհանուր՝ ավելի քան 12 հազար խմ աղբ դուրս բերվեց: Այս օրերին լճում աշխատում է աղբահանության և սանիտարական մաքրման հիմնարկը:

Ամեն օր 10-12 բեռնատար մեքենա աղբ ու տիղմ է տեղափոխվում: