598 մլն դրամ, 152 հազար դոլար. Միհրան Պողոսյանը հայտարարագիր է ներկայացրել

598 մլն դրամ, 152 հազար դոլար. Միհրան Պողոսյանը հայտարարագիր է ներկայացրել
598 մլն դրամ, 152 հազար դոլար. Միհրան Պողոսյանը հայտարարագիր է ներկայացրել

ԴԱՀԿ նախկին ղեկավար և նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը հուլիսի 22-ին ներկայացրել է իր եկամուտների հայտարարագիրը:

Նախկին պաշտոնյան հայտարագրել է, ընդհանուր առմամբ, 648 մլն դրամ եկամուտ, որը գոյացել է վարձակալության դիմաց ստացված վճարից, այլ հատուցումից և գույքի օտարումից։

Ըստ հայտարարագրի՝ Միհրան Պողոսյանը 2018 թվականին ունեցել է արտադրական նշանակության շինություն՝ 5 մլն դրամ արժեքով, հասարակական նշանակության շինություն՝ 581 մլն 400 հազար դրամ արժեքով։ Հայտարարատու պաշտոնատար անձն ունեցել է 2 անհատական բնակելի տուն, ընդհանուր թվով 9 հասարակական նշանակության շինություն, 1 ավտոտնակ, 1 հողամաս։ Որպես տրանսպորտային միջոց Միհրան Պողոսյանը հայտարարագրել է մարդատար 1 տրանսպորտի միջոց՝ RANGE ROVER Supercharged 5.0 VOGUE՝ 13 մլն դրամ արժեքով։ ԴԱՀԿ ծառայության նախկին պետը թանկարժեք գույք և փոխառություններ չի հայտարարգրել, իսկ դրամական միջոցները կազմել են 598 մլն դրամ և 152 հազար դոլար:

Որպես աշխատավարձ Պողոսյանը հայտարարագրել է 114 մլն ՀՀ դրամ։ Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանն օֆշորի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ. նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:

Միհրան Պողոսյանը հայտնաբերվել և ձերբակալվել է ՌԴ-ում, ապա կալանավորվել: Ավելի ուշ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխվել է, նա այժմ գտնվում է տնային կալանքի տակ: Աղբյուրը՝ Factor.am