Կկարոտեմ նրա իմաստությունը, հանգստությունը և մեծահոգի ընկերությունը. Զոհրաբ Մնացականյան

ՀՀ ԱԳՆ նախարար Զոհրաբ Մնացականյանը Թվիթթերի միկրոբլոգում գրում է.

«Խորապես ցավում եմ մեր լավագույն և լուսավոր դիվանագետներից մեկի՝ Ռուբեն Շուգարյանի մահվան համար։ Մենք կորցրեցինք հիանալի ընկերոջ և աջակցի։ Կկարոտեմ նրա իմաստությունը, հանգստությունը և մեծահոգի ընկերությունը։ Ցավալի է։ Աստված լուսավորի նրա հիշատակը»։