Առավոտյան կենդանաբանական այգու կոկորդիլոսներից մեկին գտել են սատկած

Առավոտյան կենդանաբանական այգու կոկորդիլոսներից մեկին գտել են սատկած
Առավոտյան կենդանաբանական այգու կոկորդիլոսներից մեկին գտել են սատկած

Երեւանի կենդանաբանական այգում առավոտյան սատկած են գտել կոկորդիլոսներից մեկին։ Այս մասին տեղակացնում է այգու ֆեսյբուքյան գրառումը, որը ներկայացնում ենք ստորեւ։ 

«Ցավալի լուր․

Առավոտյան կենդանաբանական այգու կոկորդիլոսներից մեկին գտել են սատկած:

Թե որն է կենդանու անկման պատճառը, կհայտնենք դիահերձումից և համապատասխան լաբորատոր փորձաքննություններից հետո:

Այս պահին կենդանաբանական այգին ոչ մի լրացուցիչ տեղեկատվություն չի կարող տրամադրել»:

Հիշեցնենք, որ օրեր սատկել էր նաեւ այգու միակ զեբրը։ Հետազոտությունը հաստատել էր, որ կենդանին սատկել է մկնդեղով թունավորումից։