ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը պետք է հրավիրվի ԱԺ հանձնաժողով․ Արման Բաբաջանյան

Արցախի և ՀՀ ԳՇ նախկին պետ, ՀՀ նախկին ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանն ամենակարճ ժամանակամիջոցում պետք է հրավիրվի ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողով՝ անհետաձգելի, մեր պետության կենսագործունեության և անվտանգության համար հույժ կարևոր հարցերի պատասխանելու: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը։

«Երդմամբ տրված նրա բացատրությունը չափազանց կարևոր է այսօր տեղի ունեցող իրադարձությունների և զարգացումների պատկերը ամբողջացնելու համար:

Այդ բացատրությունը պետք է կցել նաև Արցախյան II պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ընդհանուր թղթապանակին, որը հաստատապես կկազմավորվի արտահերթ խորհրդարանական ընտրություններով կազմավորված հաջորդ ԱԺ-ի կողմից», -հավելել է պատգամավորը: