Արցախցիների զբաղվածության ապահովման ծրագրերին դիմող շահառուների շրջանակն ընդլայնվել է․ Կառավարությունը հաստատել է նախագիծը

Նախկին որոշմամբ՝ «Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» և «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպում» ծրագրերին դիմել կարող էին միայն 2020 թ. պատերազմի հետևանքով տեղահանված և ՀՀ-ում փաստացի գտնվող, Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում հաշվառված և 3 ամիս այնտեղ փաստացի ապրած քաղաքացիները։

Այսուհետ ծրագրերին դիմել կարող են նաև Արցախում հաշվառված և այդ հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը պատերազմական ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած քաղաքացիները։

Երկու ծրագրի դեպքում էլ անհրաժեշտ է առձեռն դիմում ներկայացնել Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոն կամ դիմել էլեկտրոնային եղանակով՝ այս հասցեում http://employment.am/?online_application=1 լրացնելով համապատասխան դիմումը։

Առավել մանրամասն՝ https://bit.ly/2MffHW4։

Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։