Թշնամու կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին երկրորդ անգամ հարվածելու հետևանքով վիրավորվել են լրատվամիջոցների 3 ներկայացուցիչ, որոնք իրենց մասնագիտական պարտականություններն էին կատարում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ «Նրանցից մեկը հայ է, բայց միայն մեկ լրագրողի մասին հստակ տվյալներ ունենք, քանի որ վերջինս գտնվում է հիվանդանոցում և վիրահատվում է։
Խոսքը «Сегодня․ру»-ի խմբագիր Յուրիյ Կատյոնոկի մասին է։ Նա թոքերի շրջանում բավականին լուրջ վիրավորում է ստացել, ծանր վիճակում է գտնվում։ Այս պահին ընթանում է նրա վիրահատությունը։
Մանրամասները՝ այստեղ