Երկրաշարժ է գրանցվել Իրանի և Իրաքի սահմանին

Այսօր՝ հունիսի 6-ին, 5,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Իրանի արևմտյան Էլամ նահանգում ՝ Իրաքի հետ սահմանի մոտակայքում:

Այս մասին հայտարարել է Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը: Այս մասին հայտնում է «ՏԱԱՍ»   գործակալությունը։ Երկրաշարժի օջախը գտնվել է 9 կմ խորության վրա:

Նշվում է, որ մոտակա բնակավայրը՝ Սալեխաբադը, գտնվում է  երկրաշարժի վայրից 19 կմ հեռավորության վրա, որի բնակչությունը կազմում է շուրջ 2 հազար մարդ: Զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել:

Այս մասին հայտնում է Factor.am