«Թող այս դեկտեմբերի 7-ը ՝ սգո օրը, Հայաստանի համար լինի նաև հպարտության ու հույսի օր»․ Ջոնաթան Լաքոթ

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը Ֆեյսբուքի էջում գրել է․

«1988 թ-ի դեկտեմբերի 7, ժամը 11:41:

Երկիրը ցնցվեց Սպիտակից Լենինական: Ջերմորեն հիշում եմ նրանց, ովքեր իմ Հայաստանում գտնվելու ընթացքում համաձայնվել են կիսվել ինձ հետ այդ օրվա հիշողությամբ, օրվա, երբ մեկ րոպեում նրանցից ոմանք կորցրեցին իրենց բոլոր հարազատներին:

Այսօր ես հիանում եմ նրանց ուժով, որը նրանց թույլ տվեց ոտքի կանգնել և շարունակել կյանքը: Թող այս դեկտեմբերի 7-ը ՝ սգո օրը, Հայաստանի համար լինի նաև հպարտության ու հույսի օր:»