Պատգամավորն առաջարկում է որոշ ոլորտներում ապրիլի 21-ից սկսել աշխատանքը

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը առաջարկում է ապրիլի 21-ից որոշակի ոլորտներում սկսեն աշխատանքները։

«Աժ առաջիկա նիստում՝ ապրիլի 14-ին առաջարկելու եմ, որ ապրիլի 21-ից որոշակի ոլորտներում վերսկսվեն աշխատանքները։ Առաջարկում եմ՝ մինչև 18 տարեկանները՝ չափահասության հիմքով և 65-ից բարձրերը՝ թոշակի տարիքային հիմքով, առայժմ մնան տանը, մանկապարտեզներն ու ուսումնական հաստատությունները դեռևս չաշխատեն…
Գյուղատնտեսությունը, շինարարությունը, ծառայություններն սկսեն աշխատանքը՝ պահելով անվտանգության ռեժիմները, ինչը հնարավորություն կտա անցնցում հաղթահարել կորոնավիրուսի տնտեսական հետևանքները։
Սիրով կլսեմ այլ առաջարկներ… «», -գրել է Բագրատյանը իր ֆեյսբուքյան էջում։

Աժ առաջիկա նիստում՝ ապրիլի 14-ին առաջարկելու եմ, որ ապրիլի 21-ից որոշակի ոլորտներում վերսկսվեն աշխատանքները։ Առաջարկում…

Gepostet von Sergey Bagratyan am Freitag, 10. April 2020