Գյումրիում բնակելի տնակներից մեկը գույքով այրվել է

Օգոստոսի 23-ին, ժամը 15:24-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Տերյան փողոցի թիվ 74 հասցեի մոտ այրվում է բնակելի տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է Արցախ թաղամասի բնակելի տնակներից մեկը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:40-ին, մարվել՝ 16:39-ին:

Այրվել է տնակը՝ մասամբ (մոտ 20 քմ)՝ գույքով և կից խորդանոցում (10 քմ) կենցաղային իրեր: