Համանախագահները Երեւանում են

Համանախագահները Երեւանում են
Համանախագահները Երեւանում են

Դեկտեմբերի 1-2-ը Աստանայում կայանալիք ԵԱՀԿ-ի գագաթնաժողովի հաշված օրեր առաջ, Մինսկի խմբի համանախագահները հանդիպումներ են ունեցել Ադրբեջանի նախագահի հետ, իսկ այսօր նրանք ժամանել են Հայաստան:
Դեռեւս սեպտեմբերին եռանախագահները հայտարարել էին, որ հույս ունեն, թե Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովից առաջ կակտիվանա:
Հայաստան ժամանած Մինսկի խմբի համանախագահները  Երեւանում հանդիպել են արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանին:

Ավելի ուշ, նախատեսվում է, որ համանախագահները` Ռոբերտ Բրադկեն, Բեռնար Ֆասիեն, Իգոր Պոպովը կհանդիպեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Հանդիպումներին մասնակցում է նաեւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

© Medialab.am