Ճանաչված մարդկանց անունից գործում են կեղծ էջեր․ ինչպես չդառնալ խաբեության զոհ

Վերջին օրերին, նախատոնական շրջանով պայմանավորված, սոցցանցերում ակտիվացել են հայտնի մարդկանց անուններով բացված կեղծ էջերը։

Մասնավորապես՝ ֆեյսբուքի հայկական տիրույթում լայնորեն տարածվում է Քիմ Քարդաշյանի անունով բացված հերթական կեղծ էջը, , որը իբրև խաղարկում է խոշոր գումարներ և նվերներ։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հորդորում է՝ ցանկացած խաղարկության մասնակցելիս և ձեր տվյալները լրացնելիս համոզվեք, որ դրանք տվյալ անձանց կամ կազմակերպությունների պաշտոնական էջերն են, իսկ կազմակերպված խաղարկությունները՝ իրական։

Կեղծ էջի հղումը՝
https://www.facebook.com/Kim_ka-103002748388200/?ref=page_internal

Խարդախությունների զոհ չդառնալու համար ուսումնասիրեք հոդվածը՝
https://infocheck.am/am/posts/342

Այս մասին հայտնում է «Տեղեկատվության ստուգման կենտրոնը»։