Կառավարության վերջնանպատակը պետական ռեգիստրի ամբողջական ազատականացումն է. Շուշան Դոյդոյան

Կառավարության վերջնանպատակը պետական ռեգիստրի ամբողջական ազատականացումն է. Շուշան Դոյդոյան
Կառավարության վերջնանպատակը պետական ռեգիստրի ամբողջական ազատականացումն է. Շուշան Դոյդոյան

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տնօրեն Շուշան Դոյդոյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է.

«Կառավարության վերջնանպատակը պետական ռեգիստրի ամբողջական ազատականացումն է, և ԶԼՄ-ների համար պետռեգիստրից տեղեկատվություն ստանալն անվճար դարձնելը ողջ գործընթացի առաջին քայլն է միայն։

Այսօր այս հավաստիացումն ստացա ՀՀ Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանից մեր հանդիպման ընթացքում։ Սա լիովին կհամապատասխանի Տեղեկատվության ազատության կարգավորումներին և չափանիշներին։

Այս պահին լրագրողական հանրության համար առկախ են մնում նաև հետևյալ հարցերը.

1. Պետռեգիստրի ամբողջական ազատականացման մասին կառավարությունը պետք է հանդես գա հրապարակային խոսքով, որպեսզի հասարակության համար պարզ և ընկալելի լինեն կառավարության բարեփոխումներն այս ոլորտում։

2. ԶԼ օրենքով տալ սպառիչ և ժամանակակից սահմանում՝ ինչ է ԶԼՄ-ն և ով է լրագրողը։

3. Հրաժարվել ԶԼՄ-ների հաշվառման (գրանցման) գաղափարից»։