Հայտնում եմ, որ Տեր-Պետրոսյանի և Փաշինյանի միջև հեռախոսազրույցի մասին տեղեկությունը բացարձակ սուտ է․ Արման Մուսինյան

Iliur.am-ում կարդում ենք․

«iravunk.am կայքում այսօր հրապարակվել է հետևյալ նյութը. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Մեր աղբյուրի խոսքով հիմնական թեման եղել է ռուսաստանյան սահմանադրական փոփոխությունները: Սակայն թե Լևոն Տեր-Պետրոսյանն ինչու է այդքան հետաքրքրված ռուսաստանյան իրադարձություններով և Նիկոլ Փաշինյանի հետ ինչու է այդ մասին քննարկում իրականացնում, թերևս հասկանալի է, քանի որ թե ՀՀ առաջին նախագահը, թե Փաշինյանը երբեք չեն թաքցրել իրենց ատելությունը ՌԴ-ին: Հիշեցնենք նաև, որ ըստ օդում կախված լուրերի, Տեր-Պետրոսյանը վարակված է կորոնավիրուսով, սակայն անգամ այդ իրավիճակում հանգիստ իր տեղում չի նստում»:

Հայտնում եմ, որ Տեր-Պետրոսյանի և Փաշինյանի միջև հեռախոսազրույցի մասին տեղեկությունը բացարձակ սուտ է: Նույնքան սուտ է նաև այն, որ Առաջին նախագահը վարակված է կորոնավիրուսով: Ինչ վերաբերում է ՌԴ-ի նկատմամբ Տեր-Պետրոսյանի վերաբերմունքին, ապա Ռուսաստանի հետ բարեկամական և ստրատեգիական հարաբերությունների հաստատման ու ամրապնդման մասին, ի շարս այլոց, վկայում են այնպիսի հեղինակավոր պետական այրեր, ինչպես Բորիս Ելցինը, Եվգենի Պրիմակովը, նաև բազմաթիվ ռուսաստանյան քաղաքական գործիչներ և վերլուծաբաններ»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։