Արթիկի և Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Արթիկի և Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, իսկ Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամասը՝ ձնախառն անձրև։ 

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: 

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: