37 դատապարտյալ ստացել է հանրակրթական, 223-ը՝ մասնագիտական և 7 դատապարտյալ՝ բարձրագույն, հետբուհական ուսուցում

Կրթությունը բանտում․ 37 դատապարտյալ ստացել է հանրակրթական, 223 դատապարտյալ՝ մասնագիտական և 7 դատապարտյալ՝ բարձրագույն, հետբուհական ուսուցում։

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները (այսուհետ՝ Խումբ), կրթական ոլորտի վերաբերյալ համապատասխան ուսումնասիրություններ կատարելու նպատակով, դիմել են ՀՀ արդարադատության նախարարությանը՝ մասնավորապես տեղեկանալու, թե 2021 թ-ի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում․

Քանի ազատազրկված անձ է բարձրագույն կրթություն ստացել: Նրանցից քանիսն են եղել կալանավորված, քանիսը՝ որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված անձինք, քանիսը՝ ցմահ ազատազրկման դատապարտվածներ:

Քանի անձ է հանրակրթություն ստացել և որ քրեակատարողական հիմնարկներում: Քանի անձ է ընդգրկվել «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ծրագրում: Նշված ծրագրով ինչ դասընթացներ են իրականացվել և որ քրեակատարողական հիմնարկներում:

Նշված ժամանակահատվածում հասարակական կազմակերպությունների կողմից կրթական ինչ ծրագրեր են իրականացվել քրեակատարողական հիմնարկներում:

Նշված ծրագրերին քանի ազատազրկված անձ է մասնակցել:ՀՀ արդարադատության նախարարությունից պատասխան գրությամբ տեղեկացրել են, որ Քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց զբաղվածության ապահովման, ազատ ժամանակի արդյունավետ օգտագործման, նոր գիտելիքների և աշխատանքային հմտությունների ուսուցման նպատակով մշտապես կազմակերպվում և իրականացվում են համապատասխան միջոցառումներ:

Այդ միջոցառումները և կրթական ծրագրերն իրականացվում են ինչպես հեռավար (կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պատճառով), այնպես էլ դեմ առ դեմ ձևաչափով:

Այդ մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբից։

Возможно, это изображение (текст)