«Որևէ քաղաքական ուժ ինքնասպան չէ, որ վարչապետի թեկնածու առաջադրի». Նաիրա Զոհրաբյան. «Ազատություն»

«Որևէ քաղաքական ուժ ինքնասպան չէ, որ վարչապետի թեկնածու առաջադրի». Նաիրա Զոհրաբյան. «Ազատություն»
«Որևէ քաղաքական ուժ ինքնասպան չէ, որ վարչապետի թեկնածու առաջադրի». Նաիրա Զոհրաբյան. «Ազատություն»

«Որևէ արտակարգ իրավիճակ չի լինի՝ վարչապետը հրաժարական կտա, ԱԺ-ն երկու շաբաթ անընդմեջ չի ընտրի վարչապետ, և խորհրդարանը կլուծարվի»:

«Ազատության» փոխանցմամբ, այսօր նման հայտարարություն է արելԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա նշել է, որ 2 շաբաթը հանգիստ, խաղաղ, անաղմուկ կանցնեն, և մենք կթևակոխենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման փուլ:

Զոհրաբյանը բացառել է, որ որևէ ուժ վարչապետի թեկնածու կառաջադրի: «Որևէ քաղաքական ուժ ինքնասպան չէ, որ վարչապետի թեկնածու առաջադրի»,- ասել է նա: