Ռուսաստանն աջակցում է Հայաստանին և Թուրքիային ուղիղ երկխոսություն հաստատելու հարցում. Լավրով

Մոսկվան աջակցում է Երևանին և Անկարային ուղիղ երկխոսություն հաստատելու հարցում և հուսով է, որ դա հաջող կլինի։ «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսում:

«Հայաստանը և Թուրքիան նշանակել են իրենց հատուկ ներկայացուցիչներին: Ռուսաստանը օգնել է նման համաձայնության գալ, և մենք շատ ուրախ ենք, որ այսօր առաջին հանդիպումն անցկացվում է Մոսկվայում: Մեր դերն է օգնել ուղիղ երկխոսության հաստատմանը»,- ասաց նա։