Մոսկվան կարող է Т-90С տանկերի նոր խմբաքանակ մատակարարել Բաքվին

Մոսկվան կարող է Т-90С տանկերի նոր խմբաքանակ մատակարարել Բաքվին
Մոսկվան կարող է Т-90С տանկերի նոր խմբաքանակ մատակարարել Բաքվին

Ռուսաստանն ավարտել է 100 հատ Т-90С տանկերի մատակարարումը Ադրբեջանին, և հնարավոր է նույն քանակի նոր խմբաքանակի մատակարարումը Բաքվին: ИТАР-ТАСС լրատվական գործակալությանը այդ մասին այսօր հայտնել է Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Կոնստանտին Բիրյուլինը, հաղորդում է Ազատություն ռադիոն:

«100 տանկից բաղկացած ողջ խմբաքանակը մոտ մեկ ամիս առաջ արդեն ուղարկել ենք [Ադրբեջան]», – փոխանցել է ռուսաստանցի պաշտոնյան՝ հավելելով, որ հնարավորություն կա Ադրբեջանին մատակարարել նույն խմբաքանակի Т-90С տանկեր: «Սակայն երկրորդ խմբաքանակի մասով դեռ պայմանագիր չկա», – մանրամասնել է Բիրյուլինը:

Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավարը հիշեցրել է, որ Բաքվին 100 հատ Т-90С տանկերի մատակարարման մասին պայմանագիրը Ռուսաստանն ու Ադրբեջանը կնքել են 2011 թվականին: Կարդալ ավելին