ՀԱԿ. ապօրինի գործողությունների մի ամբողջ շարք` մարտիմեկյան հանրահավաքին ընդառաջ

ՀԱԿ. ապօրինի գործողությունների մի ամբողջ շարք` մարտիմեկյան հանրահավաքին ընդառաջ
ՀԱԿ. ապօրինի գործողությունների մի ամբողջ շարք` մարտիմեկյան հանրահավաքին ընդառաջ

Այսօր երեկոյան ոստիկանների կողմից բերման ենթարկված ընդդիմության երիտասարդ ակտիվիստներին եւ մարտիմեկյան հանրահավաքի խոչընդոտների վերաբերյալ ՀԱԿ-ը քիչ առաջ հայտարարություն է տարածել` որակելով տեղի ունեցածը որպես «անհույս ջանքեր»:
ՀԱԿ հայտարարության համաձայն, Կոնգրեսի՝ մարտի 1-ին հայտարարած հանրահավաքին ընդառաջ, ոստիկանությունն ապօրինի գործողությունների մի ամբողջ շարք է սկսել` ոստիկանության շրջանային բաժանմունքները «զրույցի» հրավիրելով  Ապարանում, Հրազդանում այլ տեղերում ընդդիմության նախորդ հանրահավաքին մասնակից ակտիվիստներին:
«Այսօր երեկոյան, մարտի 1-ին իրազեկված եւ քաղաքապետարանի կողմից ի գիտություն ընդունված հանրահավաքի թռուցիկները բաժանելիս, Երեւանի Կենտրոնի ոստիկանության բաժին են տարվել 10 երիտասարդների, որոնցից երեքը՝ աղջիկներ»,-նշված է հայտարարության մեջ ։

Ինչպես երեւում է, վարչախումբը շատ է վախեցել մի կողմից՝ արաբական երկրներում կատարվող իրադարձություններից, մյուս կողմից՝ Հայաստանում իրենց իսկ կողմից իրականացված «տնտեսական օպերացիաների» շնորհիվ հասարակության նորանոր շերտերի քաղաքական ակտիվացումից»։

«Սերժ Սարգսյանի հրահանգով կատարված սույն ապօրինություններն անհույս ջանքեր են՝ հնարավորինս նվազեցնելու Մարտի 1-ի հանրահավաքի մասնակիցների թիվը»,-նշված է ՀԱԿ հայտարարության մեջ։

 

©Medialab.am