5-րդ զորամիավորումում անցկացվել է հավաք-պարապմունք

Անձնակազմի մասնագիտական ունակությունները զարգացնելու և գործառութային պարտականությունների կատարման հմտությունները կատարելագործելու նպատակով ապրիլի 22-ին 5-րդ զորամիավորման մասնագիտական խմբերի ներգրավմամբ անցկացվել է հավաք-պարապմունք։

Ստուգվել է զինծառայողների հաշվառման և փաստաթղթերի ձևակերպման համապատասխանությունը գործող կարգին, տրվել են պարզաբանումներ բարձրացված հարցերի վերաբերյալ։

Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։