Հանրապետությունում փակ և դժվարանցանելի ճանապարհներ կան

Մարտի 10-ի, ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ են Սելիմի լեռնանցքը, Տավուշի մարզում` Բերդ-Ճամբարակ, Գեղարքունիքի մարզում` Վերին Գետաշեն-Մադինա, Մաքենիս, Արագածոտնի մարզում` Ապարանի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները:
Ինչպես տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարության կայքից, Ապարանի տարածաշրջանում առկա է ուժեղ ձնաբուք և վատ տեսանելիություն:
Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր գյուղի ավտոճանապարհները:
Միջպետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում դժվարանցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
ԱԻ նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթևեկելուց:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունը իրականացվում են «ՃՇՇ»-ների և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:
© Medialab.am