Իրականացվել է «Զվարթնոց» օդանավակայանի պատրաստվածության գնահատումը Covid-19 համավարակին արձագանքման համատեքստում

«Նշանակված անցման կետերին վերաբերող ԱՀԿ-ի կողմից մշակված չափորոշիչներով իրականացվել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պատրաստվածության գնահատումը Covid-19 համավարակին արձագանքման համատեքստում:

Ըստ նոր գնահատման արդյունքների` նախորդ ժամանակահատվածի հետ համենատությամբ օդանավակայանի պատրաստվածության մակարդակն զգալիորեն բարձրացել է:

Նշանակված անցման կետերում համապատասխան պայմանների ապահովումը միջազգային առողջապահական կարգավորումների հիմնական ուղղություններից է»,- այս մասին հայտնում է ԱՀԿ Հայաստանը: