Իրանի խորհրդարանի 23 անդամ վարակվել է կորոնավիրուսով

Իրանի Խորհրդարանի 23 անդամ վարակվել են կորոնավիրուսով: Այս մասին տեղեկացնում է www.middleeasteye.net-ը՝ հղում անելով BBC-ին։

Ըստ աղբյուրի, խորհրդարանի 290 անդամներից 23-ի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։

Ըստ worldometers.info-ի՝ մինչ այս կորոնավիրուսով հիվանդանալու դեպքերը ամբողջ աշխարհում կազմել է 92,275 , մահացել է 3,130 մարդ, առողջացել են  48,450 -ը:

Իրանում գրանցվել է 2,336 հիվանդության դեպք, 77 մահ, բուժվել են 435-ը: