Ուկրաինահայ բռնցքամարտիկ Արամ Ֆանիյանը հաղթել է մեքսիկացի Ալֆրեդո Դիաս Մինյարեսին

Մեքսիկայի Ակապուլկո քաղաքում WBC 60-րդ կոնգրեսի ժամանակ տեղի ունեցած բռնցքամարտի երեկոյի շրջանակում հանդես է եկել նաև ուկրաինահայ բռնցքամարտիկ Արամ Ֆանիյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է  AnalitikaUA.net-ը:

Միջին քաշային կարգում նա մրցել է տեղացի Ալֆրեդո Դիաս Մինյարեսի հետ: Պայքարն ավարտվել է 5-րդ ռաունդում:

Արամ Ֆանիյանը WBO Oreiental-ի չեմպիոն է, իսկ անցյալ տարի նա նվաճել է  IBO վարկածով միջազգային չեմպիոնի տիտղոսը։