Երասխ գյուղի մոտ բախվել են Mercedes-Benz-ը և Արարատ-Սուրենավան երթուղին սպասարկող GAZele-ը. վարորդները հոսպիտալացվել են

Նոյեմբերի 11-ին՝ ժամը 10:59-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղի մոտակայքում՝ արագաչափի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 316-րդ կմ-ին՝ Երասխ գյուղի մոտակայքում, բախվել են Mercedes-Benz (վարորդ՝ Ռ. Խ., ծնված 1983 թ․) և Արարատ-Սուրենավան երթուղին սպասարկող GAZele մակնիշների (վարորդ՝ է. Բ., ծնված 1949 թ.) ավտոմեքենաները. «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենաների վարորդները տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։