Սանիտարահիգիենիկ նորմերի խախտմամբ մսի տեղափոխման հարցով Պաշտպանության նախարարի կողմից նշանակվել է ծառայողական քննություն. Արծրուն Հովհաննիսյան

Պաշտպանության նախարարոթւյան խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը անդրադարձել է զինծառայողների համար մսի տեղափոխման պայմաններին:

«Անթույլատրելի վիճակում, սանիտարահիգիենիկ նորմերի խախտմամբ մսի տեղափոխման հարցով ՀՀ Պաշտպանության նախարարի կողմից նշանակվել է ծառայողական քննություն։ Մեղավորների միանշանակ կպատժվեն։ Նաև նման դեպքերից խուսափելու համար լավագույն լուծումը սննդի ապահովման կարգը փոխել է պետք, որը առաջարկում ենք»,- Ֆեյսբուքում գրել է Արծրուն Հովհաննիսյանը։

Նշենք, որ այսօր Shantnews.am-ը գրել էր, որ Հարություն անունով քաղաքացին ահազանգում է ՊՆ զինծառայողների համար մսի տեղափոխման պայմանների մասին՝ տրամադրելով տեսանյութ: