Վտանգված է կապանցիների առողջությունը. Բնակիչներն ու կազմակերպությունները ահազանգում են խմելու ջրի աղտոտվածության մասին

Վտանգված է կապանցիների առողջությունը. Բնակիչներն ու կազմակերպությունները ահազանգում են խմելու ջրի աղտոտվածության մասին
Վտանգված է կապանցիների առողջությունը. Բնակիչներն ու կազմակերպությունները ահազանգում են խմելու ջրի աղտոտվածության մասին

Կապանի բնակիչներն արդեն մեկ ամիս է մտահոգված են քաղաքի մատակարարվող խմելու ջրի որակով, որի ջրհավաք ավազանի տարածքում կատարվում են ոսկու հանքավայրի որոնողական աշխատանքներ:
«Ծորակը բացում ենք, դեղին-շականակագույն ջուր է գալիս, պղտոր ու հոտն էլ անտանելի: Լվացք էլ չենք ուզում անենք, անձրեւ գալիս է, լրիվ դեղին-պղտոր է»,-ասում է Կապանի բնակչուհի Ջեմմա Գրիգորյանը:
Կապանցիներն ու խնդրով մտահոգ կազմակերպությունները արդեն հարատեւ ժամանակ է բարձրացնում են այս հարցը, սակայն առ այսօր խնդիրը լուծում չի ստացել:
Մտահոգված լինելով ջրի աղտոտվածությամբ՝ Կապանի մի շարք կազմակերպություններ այսօր նամակ են ներկայացրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին.

«Մեծարգո պարոն նախագահ,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ Կապանի բնակչությունը մտահոգված է Կապան քաղաք մատակարարվող խմելուջրի որակի առիթով: Խնդիրը կայանում է նրանում, որ Կապանի տարածաշրջանի, Նոր Աստղաբերդ համայնքի վարչական տարածքում գտնվող ջրհավաք ավազանի տարածքում, որտեղից մատակարարվում է Կապանի բնակչության մոտ 90% խմելու ջուրը, կատարվում են ոսկու հանքավայրի որոնողական աշխատանքներ, որն իրականացնում է “ԲԱՄՕ Մետալ” ՍՊ ընկերությունը /Երկրաբանական ուսումնասիրության հատուկ լիցենզիաթիվ 58, գործողության ժամկետը մինչև` 05.10.2012թ/: Ս.թ. հուլիս ամսվա սկզբին, Կապան մատակարարվող խմելու ջրի պղտորման վերաբերյալ

Բնակչության ահազանգերը “Հայջրմուղկոյուղի” ՓԲ ընկերությունը այն պարզաբանեց Նոր Աստղաբերդ համայնքի վարչական տարածքում ընթացող ինտենսիվ հողային աշխատանքներով, որի արդյունքում ՓԲ ընկերությանը պատկանող, առանց այն էլ ոչ կենսունակ մաքրման կայանը չի հասցնում իրականացնել խմելու ջրի ֆիլտրացում: Որոնողական աշխատանքները ուղեկցվում են բնական հողածածկի ոչնչացմամբ,հորատումներով, որոնք անվերահսկելի բնապահպանական ռիսկեր կառաջացնեն`վտանգի տակ դնելովԿապանի 40.000 բնակիչների կյանքն ու առողջությունը:

Խնդրի մյուս կողմը կայանում է նրանում, որ խախտելով տեղական և միջազգային օրենքները, «ԲԱՄՕ Մետալ»ՍՊ ընկերությունը հանրությանը չի տեղեկացրել նախատեսվող աշխատանքների մասին, որի արդյունքումտեղական ՀԿ-երը հնարավորություն չեն ունեցել հայտնել իրենց դիրքորոշումը:

Հաշվի առնելով որոնողական աշխատանքների իրականացման տեղամասի դիրքը, խնդրում ենք որոնողական աշխատանքները դադարեցնելու նպատակով անհապաղ միջոցառումներ ձեռնարկել եւ կասեցնել ՆորԱստղաբերդ համայնքի տարածքում “ԲԱՄՕ Մետալ” ՍՊ ընկերությանը տրված ոսկու հանքի որոնողականաշխատանքների արտոնագիրը»:

«Կայուն զարգացում» հկ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը «Մեդիալաբին» տեղեկացնում է, որ դեռ հուլիս ամսին, երբ քաղաք մտցրած տեխնիկան անցնում էր հիմնական ջրհավաք ավազանի ու աղբյուրների մոտով, ջուրը պղտորվում էր, ինչը առաջացրել է բնակիչների դժգոհությունը:

«Այն տեղանքը որտեղ ընթանում են որոնողական աշխատաքները, բարձրադիր վայրում է, որտեղ գտնվում է հիմնական ջրհավաք ավազանը, եւ եթե այդտեղ հողածածկույթը վնասվի անվերահսկելի բնապահպանական ռիսկեր կառաջանան: Այդ իսկ պատճառով մենք պահանջում ենք, որ անհապաղ դադարեցվեն աշխատանքերը»,- ասում է Փարսադանյանը:

Նա նշում է, որ բնակիչները նույնսիկ չեն իմացել, թե ինչից է ջուրը պղտորվում, քանի որ «ԲԱՄՕ Մետալ» ՍՊ ընկերությունը աշխատանքները սկսելուց առաջ քաղաքացիներին չի տեղեկացրել:

«Մինչեւ հիմա ջուրը, որ բաժակի մեջ լցնում ես, նույնիսկ ավազի հատիկներ են երեւում: Բնակիչներն ամեն օր մեզ են դիմում, որ օգնենք իրենց այս հարցով»,-հավելում է Փարսադանյանը:

© Medialab.am